Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Վստահ եմ, որ Հայաստանի ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների, գիտության, գիտելիքահեն կրթության հետ, իսկ այս նպատակին տանող ամենակարճ ճանապարհը լավագույնների հետ գործընկեր լինելն է, նրանց ակադեմիական ու ինդուստրիալ փորձը Հայաստան բերելը»,- նշել է նախագահ Սարգսյանը: