
Կյանքի 91-րդ տարում մահացել է ֆրանսիացի կինոռեժիսոր Անիես Վարդան: Այդ մասին մարտի 29-ին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով նրա ընտանիքին:
Առայժմ մանրամասներ չեն ներկայացվում:
Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անիես Վարդան հայտնի է իր «Կլեո 5-ից մինչև 7» (1962 թ.), «Վերջին տանգոն Փարիզում» (1972 թ.), «Երջանկություն» (2013 թ.) գործերով, ինչպես նաև կանանց շարժման մասին «Մեկը երգում է, մյուսը՝ ոչ» (1977 թ.) ֆիլմով: