
Մազերը լվանալիս անհրաժեշտ է շամպունի մեջ ավելացնել վիտամինային հավելումներ՝ A, B, PP, C, B12, P6 սրվակներով (այս բոլոր վիտամինները վաճառվում են դեղատներում): Այս հարստացումից հետո ձեր մազերը կսնուցվեն, փայլ և փարթամ տեսք կստանան:
Վիտամիններն ամբողջությամբ շամպունին ավելացնել պետք չէ, քանի որ ոչ մի օգուտ դրանից չի լինի. վիտամին C-ն, օրինակ, միայն 20 րոպե է դիմակայոմ օդին:
Բաժակի մեջ լցրեք շամպունն այնքան, որ բավականացնի երկու անգամ լվանալուն, ավելացրեք մյուս բոլոր վիտամիններն անմիջապես, լավ խառնեք և լվացեք գլուխը ստացված շամպունով:
Երբ շամպունը երկրորդ անգամ գլխին քսեք, թողեք այն մոտ 5 րոպե մնա մազերին, ապա լվացեք: Առաջին անգամից անմիջապես կզգաք, որ մազերը փարթամացել են և ավելի քիչ են սկսել թափվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը