«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամն ուզում է 2019 թվականին վերականգնել Պարիս Հերունու աստղադիտակը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտարարեց հիմնադրամի ներկայացուցիչ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Արևիկ Սարգսյանը։
«Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գումար հավաքել և մասնագետներ ներգրավել, իսկ տարեվերջին` արդյունքների հասնել։ Այդ աստղադիտակով ուսումնասիրությունները կարող են և՛ նոր ֆունդամենտալ բացահայտումների, և՛ կիրառական նախագծերի հանգեցնել, օրինակ` տիեզերական տարածքում օբյեկտներին հետևելու վերաբերյալ», – նշեց Սարգսյանը։
Պարիս Հերունու օպտիկական ռադիոաստղադիտակը ստեղծվել էր Հայկական ԽՍՀ–ում գործող ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ուժերով (Աշտարակում)։ Այն գործարկվել էր 1986 թվականին, իսկ արդեն մեկ տարի անց դրա օգնությամբ գրանցվել էին առաջին գիտական գյուտերը։ 2000-ականների սկզբին ֆինանսավորման բացակայության պատճառով, աստղադիտակի աշխատանքը կասեցվել էր։
«Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը ՀՀ նախագահի հրամանով գործում է 2016 թվականից։