Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով Փաշինյանի՝ կառավարության նիստում արած հայտարարությանը, հիշեցնում է, որ Հայաստանում նման օրենսդրություն չկա։
«Ֆեյք, ոչ ֆեյք սահմանում չկա, ավելին ասեմ, մարդուն չի արգելվում անոնիմ լինել։ Չկա նաև օրենք, որն արգելում է մանիպուլացնել»,-մանրամասնում է Սամվել Մարտիրոսյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դատի տալ ու լրատվամիջոցից պահանջել հերքում տպագրել։
Փորձագետի խոսքով, Փաշինյանի հանձնարարականից հետո ԱԱԾ-ն պետք է լավ քայլեր անի։ Միաժամանակ թվարկում է այն վատ քայլերը, որոնք հնարավոր է լինեն ծառայության կողմից՝ խուզարկություններ լրատվամիջոցներում ու բլոգերների տներիում, գաղտնալսումներ։
«Հուսանք, գործը սրան չի հասնի։ Ինչ վերաբերում է լավ քայլերին, ապա առաջինը կարելի է վերահսկել ֆինանսական հոսքերը, քանի որ ունենք ԶԼՄ-ների հետ կապված օրենսդրություն»,-ասաց Մարտիրոսյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ Փաշինյանի հայտարարության զոհ կարող են դառնալ նաև լրատվամիջոցները։
«Ես կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ԱԱԾ-ն զբաղվի այս ամեն ինչով։ Ինձ թվում է, ոստիկանությունը լրիվ հերիք է։ Բայց էլի եմ ասում, նույնիսկ ԱԱԾ-ն չի կարող դիմել ֆեյսբուքին, ասել, էս էջը սուտ բաներ է գրում, ալաբուլա է, դամբուլի մեկն է։ Դա կարող է լինել միայն բռնության կոչերի, ծայրահեղականության դեպքում և այլն, և այլն։ Այնպես օր առկա օրենսդրական դաշտի պայմաններում ԱԱԾ-ն մեծ բան չունի անելու»,-ասաց նա։
Ամբողջությամբ՝ panorama.am