Տարածված սննդային հավելումը կարող է օրգանիզմն ընկալունակ դարձնել գրիպի հանդեպ. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Տարածված սննդային հավելումը կարող է օրգանիզմն ընկալունակ դարձնել գրիպի հանդեպ. հետազոտություն

Е319 սննդային հավելումը (տրետ-բուտիլհիդրոխինոն հակաօքսիդանտ) կարող է ճնշել իմունային պաշտպանությունը եւ օրգանիզմը գրիպի հանդեպ ընկալունակ դարձնել: Այս մասին հայտնում են Միչիգանի համալսարանի գիտնականները:

Այս հավելումը գործնականում կարելի է գտնել ամենուր, այդ թվում՝ չիփսերի եւ կրեկերների մեջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրա պատճառով գրիպը կարող է ավելի ծանր ընթացք ունենալ, քանի որ օրգանիզմն ավելի դժվար կպայքարի դրա դեմ: Հավելումը կարող է նաեւ իմունային T բջիջների վրա ազդեցության հաշվին նվազեցնել պատվաստանյութի արդյունավետությունը:

Մարդու օրգանիզմում տարբեր իմունային բջիջներ կան, այդ թվում՝ T քիլլերներ (ճանաչում եւ ոչնչացնում են վնասված բջիջները) եւ T հելփերներ (ուժեղացնում են ձեռք բերած իմունային պատասխանը): Т հելփերներն ուղղորդում են իմունային համակարգի գործողությունը եւ օգնում համակարգել իմունային արձագանքը՝ ի պատասխան ախտածինի ներխուժման: Իսկ Т քիլլերները հետեւում են վարակված բջիջներին եւ դրանք ոչնչացնում:

Օրգանիզմ Е319 մտցնելիս (փորձը կատարվել է մկների վրա) բջիջների երկու տեսակները ակտիվացել են սովորականից դանդաղ: Արդյունքում՝ իմունիտետին ավելի շատ ժամանակ էր հարկավոր ինֆեկցիայի դեմ պայքարելու համար: Տարածված տեսության համաձայն՝ այս հավելումը իմունիտետը ճնշում է երկու սպիտակուցների՝ CTLA-4-ի եւ IL-10-ի արտահայտվածության մեծացման հաշվին:

Մի բան հստակ պարզ է՝ Е319 հավելումը խախտել է երկրորդային իմունային պատասխանի աշխատանքը, որն ընկած է պատվաստման արդյունավետության հիմքում: Այսինքն՝ օրգանիզմը կորցրել է նոր ինֆեկցիայի դեմ պայքարելուն տրամադրվելու ունակությունը՝ ելնելով նախորդ հարձակման փորձից:

med.news.am