Օդակայանում մեկը գալիս ու համարները CD սկավառակով փակ կանգնում է 2-րդ շարքում, ապա մեքենայից իջնում, սիգարետը կպցնում ու ծխելով մտնում ժամանման սրահ՝ «տաքսի պետքա՞» առաջարկելով:
Չդիմացա, մոտեցա, թե բա
-Ստեղ չի կարելի ծխել, մեքենադ էլ սենց մի կանգնացրա:
-Դու ո՞վ ես:
-Էտ էական չի, սիգարետով դուրս արի աէրոպորտից ու մեքենադ հանի: Համարներդ էլ բաց:
-Ընգեր, դու ո՞վ ես, որ ինձ ասում ես:
Բազառը շարունակելով դուրս եկավ շենքի մեջից, բայց մեքենան չի հանում:
-Օրենք կա էս երկրում, չի կարելի փակ համարով քշել ու չի կարելի սենց կանգնել:
-Քու համար օրենք կա, դու էլ օրենքով ապրի, իմ համար օրենք չկա: Դու օրենքի աշխատո՞ղ ես:
-Ես քո մեքենան ստեղից հանողն եմ:
Մի քանի րոպե տևած բազառից հետո մոտեցա մեքենային, որ պետհամարանիշի վրայից սկավառակը հանեմ, որ գոնե տեսախցիկով տուգանվի, բայց եկավ, քթի տակ փնթփնթալով քշեց, գնաց:
#Հեփփի_ենդ Քիչ անց մի ոստիկան էր անցնում, ասեցի «հասարակական կարգին լավ հետևեք ստեղ» ու էտ պահին փակ համարներով էս «քուչում հարգըված տղեն» նորից եկավ ժամանման սրահի մոտ:
Ոստիկանը, բնականաբար, կանգնեցրեց իրեն, ու ապա` ՃՈ-ի հետ միասին օրենքի ողջ խստությամբ տուգանելով բացատրեցին, որ օրենքը նաև իր համար է:
Հուսամ հասկացավ, որ հորդորիս չհետևելն ու մեքենան չհանելը վատ միտք էր:
Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից: