Կինը գեղեցկության սրահից տուն է վերադարձել քառահոնք
Advertisement 1000 x 90

Կինը գեղեցկության սրահից տուն է վերադարձել քառահոնք

Ինչպես հայտնում է FOX4 News-ը, կինը որոշել է գնալ գեղեցկության սրահ հոնքերը հարդարելու և վերադարձել է 4 հոնքով:

Ջեմի Լեդբեթերը մանկուց խարտյաշ հոնքեր է ունեցել:

Անցած տարի նոյեմբերին 42-ամյա ամերիկուհին դստրերից նվեր-քարտ է ստացել՝ 250 դոլար արժողությամբ:

Սակայն հոնքերի դաջվածքների մասնագետը գործից գլուխ չի հանել, որի արդյունքում Ջեմին տուն է վերադարձել «հնդկական էպիկական պատկերով»: Թեև կինը փորձել է ծածկել սխալը, բայց ոչինչ չի ստացվել:

«Թշնամուս նման բան չէի ցանկանա…»,- ասել է նա շարունակելով,- «Ինքնագնահատականս զրո է… Երիտասարդ ընկեր ունեի, նա հեռացավ ինձանից…»:

lenta.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը