
Թել-Ավիվի համալսարանի գիտնականները կարողացել են մարդու հյուսվածքներից փոքրիկ կենդանի սիրտ տպել 3D-տպիչով: Այդ մասին ապրիլի 15-ին հայտնել է գիտական հաստատության մամուլի ծառայությունը:
«Աշխարհում առաջին անգամ Թել-Ավիվի համալսարանում պրոֆեսոր Թալի Դվիրի լաբորատորիայի գիտնականները կարողացել են լուծել ժամանակակից բժշկության ամենագլխավոր խնդիրներից մեկը՝ օգտագործելով 3D-տպիչը. նրանք մարդու հյուսվածքներից, որոնք վերցվել են պացիենտից, տպել են ամբողջական կենդանի սիրտ: Այս հետազոտությունը ճանապարհ է բացում ապագայի բժշկության համար, երբ պացիենտներն այլեւս ստիպված չեն լինի փոխպատվաստման օրգանների սպասել, կամ դեղամիջոցներ ընդունել, որոնք կանխում են դրանց անընկալությունը: Դրա փոխարեն, հենց հիվանդանոցներում կտպվեն անհրաժեշտ օրգանները, որոնք լիովին կհամապատասխանեն յուրաքանչյուր պացիենտին»,- ասված է հաղորդագրության մեջ: