
Գիտնականների անհավանական թվացող երազանքը մոտ է իր հանգուցալուծմանը: Մարդու մարմինը, անհրաժեշտության դեպքում, կարող է դառնալ թափանցիկ: Դա անհրաժեշտ է որպեսզի հնարավոր լինի տեսնել մարդու ներքին օրգանները: Համաշխարհային անուն ունեցող ֆանտաստ գրողները շարունակ գրել են, թե ինչպես են իրենց հերոսները դրան հասնում իրենց երևակայական փորձերի ժամանակ:
Հետազոտողներին դա պետք է նրա համար, որպեսզի ժամանակին հայտնաբերեն առանձին օրգանների խախտումները և վաղ շրջանում զարգացող հիվանդությունները: Դրանում գիտնականներին խանգարում էին քրոմոֆորները, որոնք կլանում են լույսը և հնարավորություն չեն տալիս տեսնելու այս կամ այն օրգանը:
Այդ քրոմոֆորներից մեկը՝ հեմը, ներկա է օրգանիզմի հյուսվածքներից մեծ մասում: Եթե հաջողվի հեռացնել հեմը հեմոգլոբինի միջից, ապա հնարավոր կլինի տեսնել ուսումնասիրության գոտին: