Ավստրիացի երգիչ Կոնչիտա Վյուսրտը զարամացրել է նոր կերպարով: Նա կրկին հանդես է եկել որպես տղամարդ: Իր նոր տեսահոլովակում, որը կոչվում է «Hit Me», նա սպիտակ մազերով ու մորուքով է: Այս պահին այն ավելի քան 1 մլն 960 հազար դիտում ունի:
30-ամյա Թոմ Նուվրֆը մեծ ճանաչում է ձեռք բերել հենց Կոնչիտայի կերպարով, հաղթելով «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում:
«Ցանկանում եմ նոր կերպար ստեղծել: Երաժշտական մրցույթից սկսած մորուքով կնոջ միջոցով ես հասա այն ամենին, ինչ ուզում էի: Ես ամեն օր ինձ հարց եմ տալիս՝ փնտրելով այն, ինչը կարող եմ լավ անել, եւ Թոմն ապստամբում է: Ես Կոնչիտայի կարիքն այլեւս չունեմ: Ես պետք է սպանեմ նրան»,- ասել է նա The Sun-ին: