Չինաստանում սերմնահեղուկի առավել ամաչկոտ դոնորների համար յուրահատուկ մեքենա են ստեղծել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Չինաստանում սերմնահեղուկի առավել ամաչկոտ դոնորների համար յուրահատուկ մեքենա են ստեղծել

Չինաստանում սերմնահեղուկի առավել ամաչկոտ դոնորների համար յուրահատուկ մեքենա են ստեղծել։ Տարօրինակ սարքը արտասահմանյան ԶԼՄ-ներն արդեն անվանել են «Սպերմինատոր»։

Ինչպես հայտնի է, դոնորային սերմնահեղուկ հանձնելու համար տղամարդը ստիպված է մաստուրբացիա կատարել հիվանդանոցում։ Միաժամանակ, որոշ տղամարդիկ այդ զբաղմունքից այնքան են ամաչում, որ պատրաստ են նույնիսկ հրաժարվել դոնորությունից։ Այդ խնդիրը լուծելու համար չինացի ինժեներները մշակել են «սերմնահեղուկ արդյունահանող» շարժական սարքեր, որոնք հագեցած են հեշտոցի նմանվող մերսող խողովակով։

Ինժեներները խոստանում են, որ քսուքով մերսող խողովակի շնորհիվ, դոնորը բավական հաճելի զգացողություններ կունենա՝ «վիբրացիա և ներծծում»։ «Սպերմինատորի» բարձրությունը, ինչպես նաև արագությունը և վիբրացիայի ուժը կարգավորվում են։ Սարքի արժեքը փոքր չէ՝ 5000 ֆունտ սթեռլինգ։

Չինական կառավարությունը մտավախություն ունի, որ ապագայում կարող է սերմնահեղուկի սուր պահանջարկ լինել, սակայն ամոթխածությունը այն հիմնական գործոններից է, որ ստիպում է տղամարդկանց հրաժարվել դոնորությունից։ Ինչպես հայտնում է The Sun-ը, վերջերս Չինաստանի պետական ԶԼՄ-ները պոտենցիալ դոնորներին կոչ են արել «կարեկցանք դրսևորել» և «օգնել լուծել ազգի ծերացման խնդիրը»։

Ինժեներները հուսով են, որ «Սպերմինատորը» կօգնի մեծացնել սերմնահեղուկի դոնորների թիվը, քանի որ տղամարդկանց զերծ կպահի հիվանդանոցային պայմաններում մաստուրբացիա անելուց։

Նորույթն արդեն հաջողություն է վայելում՝ ստեղծողները տարեկան մոտ 10 000 այդպիսի սարք են վաճառում, ընդ որում դրանք արտահանվում են այլ երկրներ՝ (ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան և Ֆրանսիա)։

med.news.am