Ռուսաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում են հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումերի համար Դմիտրի Մենդելեևի անվան մրցանակ սահմանելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այս տարվա հունվարի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից Ռուսաստանի նախաձեռնությամբ հայտարարված քիմիական տարրերի պարբերական աղյուսակի միջազգային տարվա բացման արարողությունը: Մենք ուսումնասիրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Դմիտրի Մենդելեևի անվան ամենամյա մրցանակ ստեղծելու հարցը՝ հիմնարար գիտությունների ոլորտում ձեռքբերումների համար»,- ասել է Լավրովը:
Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ Դմիտրի Մենդելեևը 1869 թ. բացահայտել է քիմիականտարրերի պարբերականության օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: