Որ դեպքերում չի կարելի շուգարինգ անել
Advertisement 1000 x 90

Որ դեպքերում չի կարելի շուգարինգ անել

Չնայած շուգարինգը մազահեռացման առավել անվտանգ տարբերակն է, սակայն այն եւս հակացուցումներ ունի։

Շուգարինգ անել խորհուրդ չի տրվում հետեւյալ դեպքերում՝

Մաշկի վրա արեւայրուք կա, մաշկը գրգռված է, բաց վերքեր կան։

Մաշկի վրա մազոտ խալեր կան։

Քիմիական պիլինգ եք արել շուգարինգից մինչեւ 7 օր առաջ։

Շուգարինգը հակացուցված է նաեւ այն դեպքում, եթե Ռետին-Ա (վիտամին Ա)  պարունակող դեղամիջոցներ կամ հակամակարդիչներ եք ընդունում։

Շուգարինգը հակացուցված է արյան եւ մաշկի հիվանդությունների դեպքում, հատկապես, եթե հիվանդությունը ինֆեկցիոն բնույթի է, եւ ձեր իմունիտետը թուլացած է։

Կարեւոր է նաեւ մաշկի խնամքը շուգարինգից հետո։

Պրոցեդուրայից հետո 24 ժամվա ընթացքում փորձեք չկեղտոտել մաշկը, չտաքացնել, չքրտնել, խուսափեք հագուստի հետ շփումից։ Միայն մաքուր ներքնազգեստ կրեք, կեղտոտ ձեռքերով մաշկին մի դիպեք, արեւի ճառագայթների տակ մի մնացեք, օգտագործեք հատուկ խնամող միջոցներ։

bujinfo.am