Դրոնների իրական հեղինակը
Advertisement 1000 x 90

Դրոնների իրական հեղինակը

Նիկոլա Տեսլան դեռևս 1898 թվականին ենթադրել է դրոնների հայտնվելը և նույնիսկ «Մեթոդ և սարք նավերի և տրանսպորտային միջոցների մեխանիզմների ղեկավարման» արտոնագիր է հանել, հայտնում է newsyou.info-ն: Արտոնագիրը նա ստացել է 1898 թվականի նոյեմբերի 8-ին: Տեսլան ենթադրել է, որ այդպիսի սարքը պետք է աշխատի առանց լարերի:

Նրա կարծիքով՝ սարքի մեխանիզմը պետք է աշխատի իմպուլսների կամ ճառագայթման շնորհիվ, որոնք նա կստանա հողի, ջրի կամ մթնոլորտի միջոցով:

Չնայած Տեսլայի արտոնագիրն այդպես էլ մնացել է թղթի վրա, սակայն գյուտարարն իրավացի էր, քանի որ դեռևս 19-րդ դարում հայտնաբերված ռադիոալիքները ժամանակակից դրոնների «շարժիչ ուժի հիմքը» դարձան:

tesladrone-696x437