Եթե դերասանուհի, հաղորդավարուհի և ռեժիսոր Ինգրիտ Կոկչյանի կյանքի առաջին երեք տասնամյակը ֆիլմ լիներ, իր մեջ կամփոփեր դրամա-թրիլլեր ժանրերը։ Հատելով երեսունի սահմանագիծը` Ինգրիտն այսօր ապրում է արկածային դրամա։
Tert.am Life-ն Ինգրիտի հետ զրուցել է քննարկված տեսակի, տղամարդու հանդեպ վերաբերմունքի, կյանքի, ընտանիքի ու ներկայիս զբաղվածության մասին։ Զրույցը լրացրել է Սկրիպտոնիտի բիթբոքսի ուղեկցությամբ դերասանուհու ֆոտոշարքը, որտեղ Ինգրիտը ներկայացել է առանց դիմահարդարման։ «Առանց դիմահարդարման» ասվածը ոճ է, որն իր նրբություններն ունի։ Այս մասին Ինգրիտի հետ խոսել ենք նյութում։
–Ինգրիտ, ո՞վ եք Դուք՝ ըստ Ձեզ:
–Կին: Իսկական կին։
-«Իսկական կին», որն արդեն բավականին ժամանակ է` հրաժարվել է դիմահարդարումից։ Ձեր որոշումը կապված է համաշխարհային նորաձևության թրենդների՞ հետ, թե՞ առանց շպարի Ձեզ ավելի լավ եք զգում։
– Շպարից հրաժարվելս հաճելիորեն համընկավ համաշխարհային թրենդի հետ։) Շպարը, օրինակ, կապույտ շրթներկը, օգտագործում եմ տրամադրությունս կամ օրվա ոճս ընդգծելու, բայց ոչ որպես ավելի գեղեցիկ թվալու կամ թերությունները թաքցնելու միջոց: Տոնային քսուկ երբեք չեմ օգտագործել: Այսօրվա նկարահանման համար ինձ օգնել է «նո մեյքափ»-ի լավագույն մասնագետ Լիլիթ Բադալյանը: Ըստ իս` միայն նա է կարողանում հատուկ տեխնիկայով լույսի հետ աշխատել և դեմքը պատրաստել նկարահանման՝ չթաքցնելով, օրինակ, աչքերի տակի պարկերը կամ «կյանքի գծերը», ինչը մարդու բնավորության մասն է: Առհասարակ, երևացող շպարը, օրինակ, տոնային քսուկը, տատուաժը կամ դրած թարթիչները այսօր համարվում են անբարոյական դրսևորում:
-Դուք այն կանանցից եք, որոնք սեքսուալ են առանց բարեմասնություններն ընդգծելու: Հե՞շտ է տրվումլինել այդպիսին և ապրել մեր հասարակության մեջ։ Ի՞նչ խնդիրների եք բախվում:
–Լավ է, որ այսօր կինն ինքն է որոշում, թե որ ճանապարհով գնա: Ես իմ ընտրությունը կայացրել եմ 13 տարեկանում, երբ սկսեցի աշխատել ու բախվեցի կյանքին, այդ օրվանից սկսվեցին խնդիրները։ Իմ անբասիր աշխատանքով միշտ փորձում էի ապացուցել տղամարդկանց, որ կնոջը նույնպես կարելի է դիտարկել որպես արժանի մրցակցի։ Կարծում եմ` իմ կեցվածքով մեր իրականությունում որոշակի փոփոխության հասել եմ։
Բարեմասնություններս էկրանին երբեք չեմ մերկացրել, անհարմար եմ զգացել, որ տղայիս ուսուցիչները տեսնեն ինձ այդպես, անգամ, երբ տղաս դեռ չէր ծնվել: Առօրյայում ջանում էի խամրեցնել արտաքինս: Մի օր ռեժիսոր ընկերներիցս մեկն ասաց` ինչպես հաջողացրիր երկրին խաբել, որ սեքսուալ կին ես, քահ-քահ ծիծաղեցինք։
-Ըստ Ձեզ` հեռուստատեսությանն այսօր պակասո՞ւմ է Ձեր համարձակությունն ու տեսակը:
–Շունչս կանգ է առնում, երբ տանը մի րոպեով հայկական հեռուստաալիք է միանում, ինձ հետ կատարվում է նույնը, ինչ կատարվեց 20 տարի առաջ, երբ բացեցի հասարակական պետքարանի դուռը: Իմ տեսակն ատում է այն, ինչ դեգրադացնում է մարդուն և, ինչպես Շանթարամի ավագ ընկեր Աբդել Կադեր Խանն էր ասում, չի ավելացնում մոլորակի պտույտները:
Ամբողջությամբ՝ life.tert.am