
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ հունվարին լույս աշխարհ է եկել Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի երկրորդ բալիկը։ Այսօր Աստղիկը հրապարակել է դստեր՝ Շուշիի առաջին լուսանկարը և մակագրել.
«Բարև, ես Շուշին եմ։ Ծնողներս պատահական չեն ընտրել իմ անունը։ Ես ուրախ եմ, որ կրում եմ պատմական քաղաքի անունը։ Շնորհավոր Շուշիի ազատագրման օրը»։
Ի դեպ, զույգի առաջնեկի անունը ևս պատահական չի ընտրվել։ Իրենց որդուն Աստղիկն ու Նարբեն անվանակոչել են Մոնթե։