
Սպիներից ազատվելու ամենաարագ և արդյունավետ միջոցն է առաջարկում fitfoodhouse.net-ը: Այս խյուսը պատրաստելու համար ձեզանից շատ ժամանակ և ջանքեր չեն պահանջվի:
Խյուսի բաղադրությունը
4թ/գ կիտրոնի հյութ
4թ/գ մեղր
1ձվի սպիտակուց
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրամասերը լցրեք տարայի մեջ, խառնեք, և խյուսը պատրաստ է: Այնուհետև խյուսի մի փոքր զանգված տարածեք սպիի վրա, թողեք 15 րոպե, ապա լվացեք: Խյուսը պետք է օգտագործել շաբաթական 1 անգամ՝ 15 րոպե ժամանակով: Մի քանի շաբաթ անց, անդադար օգտագործելու դեպքում, արդյունքն ակնհայտ կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը՝ fitfoodhouse.net