Գիտնականները ցանկանում են սառեցնել բևեռային սառցե գլխարկները. news.am
Advertisement 1000 x 90

Գիտնականները ցանկանում են սառեցնել բևեռային սառցե գլխարկները. news.am

Քեմբրիջի համալսարանի գիտնականները սկսել են ինտենսիվորեն զբաղվել գլոբալ տաքացման հարցով։ Համալսարանի բազայում հետազոտողների հատուկ ստորաբաժանում կստեղծվի։ Հետազոտողները կփնտրեն սառեցման ճանապարհով բևեռային սառցե գլխարկների պահպանման տարբերակները, գրում է Planet Today-ը։

Հետազոտողների նոր թիմը կզբաղվի ցանկացած հնարավոր տարբերակի ուսումնասիրությամբ, նույնիսկ այն տարբերակների, որոնք նախկինում չափազանց ծայրահեղական էին թվում։ Սակայն, ինչպես նշում են գիտնականները, կլիմայի սառեցման համար այժմ ձեռնարկվող փորձերը բավարար չեն, այդ իսկ պատճառով նույնիսկ շրջանակներից դուրս եկող փորձերը կարող են ավելորդ չլինել։

Ամենաիրատեսական տարբերակներից մեկը, ըստ մասնագետների, ծովային ջրերի փոշիացումը կլինի։ Դրա համար գիտնականներին առանց անձնակազմի հատուկ նավեր անհրաժեշտ կլինեն, որոնց վրա ծովային ջրերը կբեռնվեն, և դրա հետևանքով կփոշիացվեն մթնոլորտում։ Նման քայլը թույլ կտա մեծացնել սառցե գլխարկների նկատմամբ ամպերի թիվը, որոնք կարող են պաշտպանել դրանց արևի ուղիղ ճառագայթներից։

Հետազոտողները կարող են զբաղվել նաև օվկիանոսի կանաչեցման հարցով։

Այսինքն, կարելի է ասել, որ արդեն հիմա հետազոտողները բազմաթիվ գաղափարներ ունեն մեր մոլորակի պաշտպանության համար, մնում է միայն օպտիմալ տարբերակ ընտրել և գտնել բյուջե՝ գաղափարները կյանքի կոչելու համար։

news.am