Գիտնականների սենսացիոն հայտնագործություն. Գտնվել են աստվածաշնչյան Բաղակ արքայի գոյության վկայություններ. news.am
Advertisement 1000 x 90

Գիտնականների սենսացիոն հայտնագործություն. Գտնվել են աստվածաշնչյան Բաղակ արքայի գոյության վկայություններ. news.am

Հնագետները անչափ հին արտեֆակտներից մեկի ուսումնասիրությամբ զարմանալի հայտնագործություն են կատարել: Նրանց կարծիքով՝ մովաբացիների տիրակալ Բաղակը, ում անունը հիշատակվում է Հին կտակարանում, հնարավոր է՝ իրականում միանգամայն իրական պատմական հերոս է, հայտնում է Planet Today-ը:

Նախկինում չէր հաջողվում սրա հաստատումներ գտնել:

Գիտնականների ուսումնասիրած Մեշա արքայի արձանագրության տեքստը, որը, հնագետների կարծիքով, ստեղծվել է Ք.ա. դեռևս IX հարյուրամյակում, վկայում է այն մասին, որ Բաղակն իսկապես գոյություն է ունեցել: Գիտնականներին հիմա հաջողվել է հավաքել եզակի արտեֆակտի մոտ 60 մասեր: Իսկ դա, ըստ հնագետների, տեքստի ընդհանուր ծավալի երկու երրորդն է:

Արտեֆակտի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել ենթադրելու, որ իրականում գոյություն է ունեցել ևս մեկ աստվածաշնչյան հերոս: Հնագույն ձեռագրի 34 տողերում, որը գրվել է մովաբական բարբառով, գտնվել են հին հրեական բարբառի նշաններ: Ընդ որում՝ տեքստում հիշատակվում է ոմն արքայի մասին, որը պատկանել է Դավիթի տանը:

Գիտնականների ենթադրությամբ՝ նա էլ հենց Բաղակն է: Նրա մասին հիշատակում կա Թվերի գրքում: Այստեղ ասվում է, որ տիրակալը դիմել է մարգարե Բաղաամին՝ խնդրելով անիծել հրեական ամբողջ ժողովրդին:

Հիմա հետազոտողները շարունակում են արտեֆակտի ուսումնասիրությունը: Նրանք հույս ունեն իրենց տեսության այլ ապացույցներ գտնել, որից հետո կարող են ստույգ ապացուցել Բաղակի գոյությունը:

news.am