Բրիտանացի գիտնականները ստեղծել են սարքավորում, որը կարողանում է հաշվել, թե որքան է մարդուն մնացել ապրելու համար:
Սարքը, որը հիշեցնում է ձեռքի ժամացույց, կարող է նաև ախտորոշել թուլամտությունը, քաղցկեղը և մի շարք այլ հիվանդություններ:
«Death test» («մահվան թեստ») անունը ստացած սարքը, հայտնաբերել են պրոֆեսոր Անետա Ստեֆանովսկան և Փիթեր Մակ Կլինոկը՝ Բրիտանիայի Լանկաստերի համալսարանից:
Ձեռքին ամրացվող սարքը, առանց ցավի, լազերային ճառագայթման միջոցով վերլուծում է մազանոթներում էնդոթերիալ բջիջների վիճակը, հաշվելով ծերանալու արագությունը ըստ սանդղակի, 0-ից մինչև 100: Մինիմալ ցուցմունքը ցույց է տալիս, որ մարդը արդեն մեռած է, իսկ մաքսիմալը՝ իդեալական առողջության մասին է վկայում:
Արդյունքները արձանագրվում են տվյալների բազայում և որոշ ժամանակ հետո, դինամիկայի փոփոխության հիման վրա, կարելի է հաշվարկել օրգանիզմի ռեսուրսը: Բացի բջիջների ծերացումից, սարքը կարող է ախտորոշել բազմաթիվ շատ վտանգավոր հիվանդություններ, այդ թվում նաև թուլամտությունն ու քաղցկեղը:
Հետազոտողները նախատեսում են վերջնական տեսքի բերել իենց գյուտը աոաջիկա երեք տարիների ընթացքում և ապա այն օգտագործել բժշկության բնագավառում:
«Մահվան թեստ»-ի ստեղծման աշխատանքները իրականացվել են պետական դրամաշնորհներով և մի շարք բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ:
Ուսումնասիրությունը նախորդ հայտնագործության տրամաբանական շարունակությունն է, որի օգնությամբ հնարավոր է արյան քննության միջոցով թերևս համեմատաբար ճշգրիտ ախտորոշել կյանքի տևողությունը:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը