
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ լարված աշխատանքը եւ ուսումը, որոնք նպաստում են սթրեսին, հանգեցնում Է տելոմերների երկարության արագ կրճատման եւ բջջային ծերացման: Այդ մասին հաղորդվում Է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում:
Intern Health Study-ի հետազոտությանը, որն անցկացվել Է Միչիգանի համալսարանում, մասնակցել Է ինտերնատուրայում սովորող 250 ուսանող: Մասնագետները տելոմերների երկարությունը, որոնք ԴՆԹ-ն վնասվածքներից պաշտպանում Է բջիջների բաժանման ժամանակ, չափել են ուսումնառության սկսվելուց առաջ եւ հետո: Տելոմերները բջիջների ծերացման ինդիկատորներն են, քանի որ կենսական ցիկլի վերջին համապատասխանող բջիջներում դրանց երկարությունը կարճանում Է: