
Հանրահայտ լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները ներկա կլինի իր «Հրաժեշտ պատրանքներին» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում: Այս մասին հայտնեց գիրքը թարգմանելու նախաձեռնությունը ստանձնած «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը: Նրա խոսքով` Վլադիմիր Պոզները կլինի բեմում և կհաղորդակցվի ընթերցողների հետ: