Կաննը պատվեց Դելոնին
Advertisement 1000 x 90

Կաննը պատվեց Դելոնին

Ֆրանսիացի լեգենդար  դերասան Ալեն Դելոնը նախօրեին  պարգևատրվեց  Կաննի փառատոնի պատվավոր  «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակով՝  կինոյի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար։ Փառատոնի այս բարձրագույն պարգևին դերասանն արժանացել է փառատոնի կազմկոմիտեի որոշմամբ, որը նրան անվանել է «կենդանի լեգենդ եւ մոլորակի կուռք»։ Այս մասին  հայտնում է Festival de Cannes-ի պաշտոնական կայքը։

Մրցանակը դերասանին է հանձնել նրա դուստրը՝ թատրոնի և կինոյի դերասանուհի Անուշկա Դելոնը․«Ես այս մրցանակն Ալեն Դելոնին եմ հանձնում ոչ որպես նրա դուստր, այլ որպես սկսնակ դերասանուհի, որը փոխանցվելու է սերունդներին»։ Պարգեւի հանձնման արարողությունից հետո ցուցադրվեց դերասանի կարիերայի առավել դրամատիկ ֆիլմերից մեկը՝ «Պարոն Քլայնը» (Monsieur Klein, 1976):

83-ամյա դերասանը հայտարարել է, որ երկար ժամանակ տատանվում էր  ընդունել  բարձրագույն  պարգևը։ Սակայն,  ի վերջո ընդունել է այն՝ ի հիշատակ բոլոր այն ռեժիսորների, որոնց հետ աշխատել է ինքը։ «Մի քանի ամիս առաջ մենք խոսեցինք Թերի Ֆրեմոյի հետ  (փառատոնի տնօրեն), և ես հասկացա, որ այդ տնօրեններն այլեւս մեզ հետ չեն։ Եվ ահա,  ես այստեղ եմ նրանց հզորության ու տաղանդի հիշատակին», – ասել է Դելոնը:

Նշենք, նաև, որ ավելի վաղ համացանցում հայտնվեց միջնորդություն՝ Ալեն Դելոնի պարգևատրման  դեմ։ Հավաքվել էր ավելի քան 20 հազար ստորագրություն: Միջնորդության նախաձեռնողներն ու ստորագրողները դերասանին համարում են «սեքսիստ, ռասիստ և հոմոֆոբ»: Դերասանը դեմ է միասեռ  ամուսնություններին, կանանց հավասարությանը և կարծում է, որ Ֆրանսիան պետք է մնա «սպիտակ երկիր»։

kinoashkharh.am