Ինչո՞վ է արժեքավոր Ազնավուրի գիրքը և ինչո՞ւ որոշեցինք այն թարգմանել. newmag.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է արժեքավոր Ազնավուրի գիրքը և ինչո՞ւ որոշեցինք այն թարգմանել. newmag.am

Ինձ թվում է, որ մեր բոլորի ամենամեծ խնդիրը փորձի պակասն է։ Բայց ոչ այն փորձի, որ լսում ենք լուրերով, ոչ էլ հմտության, կամ տեխնիկական գիտելիքի։ Ի վերջո, ժամանակի ու տրամաբանության խնդիր է, թե որքան արագ կյուրացնես հաջողված օրինակները։ Խոսքը մարդկային հարաբերություններում ձեռք բերած փորձի մասին է. այն, ինչ ապրել ու տեսել են, ու կարող են մեզ փոխանցել։

Հայ ժողովրդի պատմության ամենադառը շրջանները եղել են ամեն ինչ պարբերաբար ու հարկադրաբար սպիտակ էջից սկսելու փուլերը։ Հայոց Ցեղասպանության ամենամեծ հարվածը մեր մարդկային կապիտալի ոչնչացումն էր: Կործանումն այն էլիտայի, որը ձևավորվել էր հարյուրամյակներով։ Բոլշևիկյան հեղափոխության ու ստալինյան ռեպրեսիաների ամենամեծ վնասը 1-ին հանրապետության պետական, հասարակական, մշակութային գործիչներին ոչնչացնելն էր։ 1990-ականների սկզբին էլ մենք կորցրինք խորհրդայի՛ն շրջանում նոր-նոր ձևավորվող էլիտայի՝ տասնամյակների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքը։ Եվ այս չդադարող մարդկային կապիտալի վակուումի մեջ Սփյուռքը մեզ համար ժամանակակից իդեաների նոր աղբյուր է, նոր հայացք ու նոր փորձ։

Ազնավուրի այս գիրքը, ու նրա ընդհանրապես գրքերը երաժշտության մասին չեն: Մեծ աշխարհում մրցունակ լինելու, ժամանակի ռիթմը զգալու և պահանջները հասկանալու մասին են։ Մի փորձ, որը մենք չունենք։ Ի վերջո, Ազնավուրը որպես արվեստագետ կայացավ, որովհետև կարողացավ պահպանել իր ինքնությունը: Որպես ֆրանսիացի և որպես հայ՝ նա հաջողության հասավ անգլախոս ու ռուսախոս աշխարհում, հասկանալի դարձավ շատերի համար։

Ամբողջությամբ՝ newmag.am