Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն Կաննի կինոփառատոնում ներկայացրել Է «Սառույցը կրակի մեջ» վավերագրական ֆիլմը, որի պրոդյուսերն ինքն Է, եւ հույս Է հայտնել, որ այն կոգեշնչի գիտնականներին՝ ավելի շատ խոսելու գլոբալ կլիմայական փոփոխությունների մասին:
Դի Կապրիոն բնապահպանության մաքրության համար պայքարի ակտիվ մարտիկ Է: Նա հիմնադրել Է Leonardo DiCaprio Foundation ֆոնդը, որի գործունեությունը նվիրված Է բնապահպանական համակարգերի պահպանմանը: «Սառույցը կրակի մեջ» ֆիլմը նվիրված Է կլիմայի գլոբալ տաքացման խնդրին եւ կլիմայական փոփոխություններին: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հիանալի հետազոտողներին ու գիտնականներին, որոնք համաձայնեցին այս նախագծի մաս դառնալ: Այս ֆիլմը նրանց մասին Է… Գիտական հանրակցության դիմադրությունը հաճախ ուժեղ Է: Նրանք չեն ընկրկում եւ շարունակում անել իրենց աշխատանքը: «Սառույցը կրակի մեջ» ֆիլմն ստեղծվել Է, որպեսզի հնչի նրանց ձայնը: Մենք հուսով ենք, որ այս ֆիլմն ավելի շատ գիտնականների կոգեւորի՝ ճշմարտությունն ասելու կլիմայական փոփոխությունների մասին»,-ասել Է դի Կապրիոն Կաննի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրությունից առաջ:
Նա ընդգծել Է, որ բնության պահպանության գործում ավանդ ներդնելն անհրաժեշտ Է հենց հիմա, եւ դրա համար կան հնարավորություններ: «Երբեք գործելու անհրաժեշտությունն այսքան սուր չի ծառացել»,-եզրափակել Է արտիստը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: