Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր, նեյրոֆիզիոլոգ Մարկո Կատանին հիպոթեզ է առաջ քաշել, ըստ որի աշախարհահռչակ նկարիչ եւ գիտնական Լեոնարդո դա Վինչին տառապել է ուշադրության պակասից եւ հիպերակտիվությունից (ADHD):
Brain ամսագրում հրապարակված աշխատանքում Կատանին խոսոտվանում է, որ նկարչի մահից 500 տարի անց ճշգրիտ ախտորոշում տալը հնարավոր չէ, սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել առօրյա կյանքում նրա վարքի որոշ առանձնահատկություններին: Օրինակ դա Վինչիին հազվադեպ էր հաջողվում աշխատանքն ավարտին հասցնել. նա չափազանց անհանգիստ բնավորություն ուներ եւ արագ մեկ գաղափարից մյուսին էր անցնում:
Բացի այդ նկարիչը վատ էր կարդում, ինչը ամենայն հավանականությամբ, կապված է դիսլեկսիայի հետ: Դրա հետ մեկտեղ նշանավոր նկարիչը ցածր ինքնագնահատական ուներ, ինչն էլ Կատանիին ստիպել է մտածել, որ նրա վարքի առանձնահատկությունների պատճառը ADHD-ն է:
Գիտնականը նշում է, որ ցածր ինքնագնահատականը բնորոշ է ուշադրության պակասից եւ հիպերակտիվությունից տառապող շատ պացիենտների:
Բացի այդ ADHD-ն իսկապես հաճախ ուղեկցվում է դիսլեկսիայով եւ հարուստ երեւակայությամբ եւ բացի այդ շատ պացիենտներ ինչպես եւ դա Վինչին ձախլիկ են:
Հիպոթեզի օգտին է խոսում նաեւ այն, որ նկաիչը քիչ է քնել եւ օրվա բավականին անկանոն ռեժիմ է ունեցել, քանի որ կարող էր աշխատել նաեւ գիշերային ժամերին:
Կատանին ուշադրություն է դարձնում նրան, որ ADHD-ով շատ պացիենտներ մանկուց շատ խելացի են եւ հետաքրքրասեր, սակայն հետագայում դեպրեսիայի մեջ են ընկնում ինքնիրացման հնարավորությունների բացակայության պատճառով: