Գիտնականներն օձի նոր տեսակը կոչել են Ուրարտու` ի պատիվ հին հայկական Ուրարտու թագավորության։
Այս մասին տեղեկացնում է sciencedaily.com կայքը։
Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի և Ռուսաստանի որոշ հատվածներում բնակվող այս օձի գիտական անվանումը Elaphe urartica է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ուրարտուի թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում՝ Հայկական լեռնաշխարհում:
Օձի այս տեսակը հազվադեպ է հանդիպում դաշտային պայմաններում և առավել շատ տարածված է աշխարհագրական բարդ տարածքներում:
Օձի նոր տեսակի ուսումնասիրման աշխատանքները տևել են 17 տարի: