Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը թագավորական պալատի համար նոր բանաստեղծ է ընտրել: Հիմա թագավորական պալատի բանաստեղծի կոչումը Սեյմոն Արմիթիջինն է: Թագուհին նաև գնահատելով Սեյմոնի տաղանդը և յուրահատուկ բանաստեղծությունները, Բուքենհեմյան պալատում նրան ոսկե մեդալ է շնորհել:
Բուքենհեմյան պալատի թվիթթերյան էջում ասվում է, որ բանաստեղծը թագուհու հետ հանդիպումից հետո կարդացել է իր «Երեկո» ստեղծագործությունը:
Նշենք, որ թագավորական պալատի բանաստեղծը պարտավոր է բոլոր կարևոր օրերին բանաստեղծություններ նվիրել թագավորական ընտանիքին և պետությանը:
Նախկինում թագավորական պալատի բանաստեղծ դառնալով, պոետներն աշխատում էին այնտեղ մինչև իրենց կյանքի վերջը, բայց 1999 թ.-ից սկսած թագավորական պալատի բանաստեղծին փոխում են ամեն տաս տարին մեկ: Պալատի նախորդ բանաստեղծը Քերոլ Էնն Դաֆին էր:
The Queen received Simon Armitage in an Audience at #BuckinghamPalace yesterday, where Her Majesty presented Professor Armitage with the Gold Medal for Poetry and appointed him as the new Poet Laureate.
After meeting The Queen, Professor Armitage read his #poem ‘Evening’. pic.twitter.com/9wFVkBRYIu— The Royal Family (@RoyalFamily) May 30, 2019