Կաննից, սիրով 🙂
Այս տարի, ինչպես նախորդ տասը տարիներին, Հայաստանից մի վագոն «կինեմատոգրաֆիստ» ու մերձկինեմատոգրաֆիստական «մասնագետներ» էին մեկնել Լազուրե ափ՝ կարմիր գորգի վրա նկարվելու։
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, որևէ հանրային հաշվետվություն չտեսանք Կաննում գրանցված արդյունքների, ծախսած գումարի, ներկայացված հայկական նախագծերի, համատեղ արտադրության, վարձույթի, վաճառքի կնքված պայմանագրերի մասին։ Զի այդպիսի փաստեր չկան։
Հայաստանյան լրատվական դաշտը միայն 2017թ-ին կենտրոնացավ Կաննի վրա, սառույցի վրա «սենսացիոն» բացահայտումները անելով։ 2017թ-ին Կաննի «բացահայտումները» տարածող «կինեմատոգրաֆիստները», տարօրինակ զուգադիպությամբ այս տարի Կաննում էին, ճիշտ այն զուգադիպությամբ, որով 2018թ-ին, «Տատիկիս վարսերը» ֆիլմի պետական ֆինանսավորումը կասեցրած բոսյակները համալրել էին 2019թ-ի պետական ֆինանսավորում ստացողների ցանկը։
2017թ-ից հետո ազգայի կինոկենտրոն կոչվող գոմ-կառույցի տնօրինությունը ապշելու ջանասիրությամբ սկսեց մասնակցել Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի շուկաներին, փորձելով գնալ-գալով կոմպենսացնել միջազգային համատեղ ֆիլմարտադրության ոլորտում իր ունեցած տոտալ անգրագիտությունը։
Միով բանիվ, այս տարի, հենց Կաննի օրերին, Հայաստանում, Երևանի սրտում կյանքի կոչվեց մի կինոնախագիծ, որը արդեն տարեվերջին կցուցադրվի ու, մի փոքր առաջ ընկնելով ասեմ, իր ստեղծագործական, միջազգային մասնակցության, ֆինանսավորման առկայության բաղադրիչով կծալի 2019թ-ին հայկական կինոինդուստրիայում սպասվելիք բոլոր իրադարձությունները։
Զուգահեռաբար, հուսով եմ, մինչև տարեվերջ, այսինքն մինչև մեր ֆիլմի ցուցադրությունը, կինոյի կառավարման դաշտը մաքրված կինի վերը նշված բալաստից։
Դժոխքի փայ դառեք, բոսյակներ:
Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից: