Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր թողարկումը՝ նշելով, որ ցանկում ընդգրկված բառերը սովորական կդառնան ավելի ու ավելի շատ գործածվելու շնորհիվ:
Կոմիտեն հորդորում է խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.
- ափդեյթ – թարմացում
- բագաժ – ուղեբեռ, փխբ. պաշար
- բագաժնիկ – բեռնախցիկ
- բանկրոտ – սնանկ
- բրոկեր / բրոքեր – միջնորդ
- դիալոգ – երկխոսություն
- դրոժ – խմորիչ
- էսքիզ – ուրվանկար, ուրվագիծ
- էտալոն – չափանմուշ, ստուգանմուշ
- ժալյուզի – շերտավարագույր
- ժյուրի – մրցատյան
- լիկվիդացիա – 1. լուծարում, լուծարք, 2. վերացում
- լոմբարդ – գրավատուն
- կաբել – մալուխ
- կարաուլ – պահակախումբ
- կլապան – փական, կափույր
- կոնվերսիա – փոխարկում
- մակետ – մանրակերտ, նախանմուշ
- մենեջեր – կառավարիչ
- մետլախ – հախճասալ
- մոնոլոգ – մենախոսություն
- նասոս – պոմպ
- շտանգա – ծանրաձող
- պանիխիդա – հոգեհանգիստ
- պարազիտ – 1. մակաբույծ, 2. փխբ․ պորտաբույծ
- պյուրե – խյուս
- սեմեստր – կիսամյակ
- սեկտա – աղանդ
- տրենաժոր – մարզասարք
- քեմփ – ճամբար: