Պարզ ճշմարտություններ ծնողների համար
Advertisement 1000 x 90

Պարզ ճշմարտություններ ծնողների համար

Գաղտնիք չէ, որ խոսքով կարելի է խոցել, բայց կարելի է և բուժել։ Հենց այդ պատճառով է այդքան կարևոր մտերիմ մարդուն ասել, թե ինչ եք զգում նրա նկատմամբ, և, թե որքան է նա թանկ ձեզ համար։ Դրա համար էլ մեզ համար էլ է հաճելի լսել այդպիսի բառեր մեր հասցեին։ Դա և ուրախություն է պարգևում, և ինքնագնահատականն է բարձրացնում, և ամրապնդում է հարաբերությունները, և վստահություն է հաղորդում։

Իսկ ամեն ինչ սկսվում է մանկությունից։ Երեխային այդպիսի բառեր ասեք, ու դուք կսովորեցնեք նրան սիրել ու սիրված լինել, ինքնավստահ լինել ու վստահություն հաղորդել ուրիշներին, լսել և լսված լինել, տալ ու ստանալ, ուրախանալ կյանքով ու ուրախացնել ուրիշներին, գնահատել ու շնորհակալ լինել։ Այդ պատճառով էլ հոգեբանները խորհուրդ են տալիս սեփական երեխային հնարավորինս հաճախ Ասել…

  1. Ես քեզ սիրում եմ։
  2. Ես քեզ սիրում եմ, չնայած ամեն ինչին։
  3. Ես քեզ սիրում եմ, նույնիսկ, եթե դու զայրանում ես ինձ վրա։
  4. Ես քեզ սիրում եմ, նույնիսկ, եթե ես եմ զայրանում քեզ վրա։
  5. Ես քեզ սիրում եմ, նույնիսկ եթե դու հեռու ես ինձնից։ Իմ սերը միշտ քեզ հետ է։
  6. Եթե ես կարողանայի Երկրագնդի վրա որևէ երեխայի ընտրել, ես, միևնույն է, քեզ կընտրեի։
  7. Սիրում եմ քեզ աշխարհի չափ, լուսնի ու աստղերի չափ։
  8. Շնորհակալություն։
  9. Ւնձ դուր եկավ այսօր քեզ հետ խաղալը։
  10. Այսօրվա իմ ամենասիրելի հիշողությունը օրվա այն հատվածին է վերաբերում, երբ մենք միասին ինչ-որ բան ենք արել։

Պատմել…

  1. Նրանց ծննդյան կամ որդեգրման պատմությունը։
  2. Այն մասին, թե ինչպես եք հոգ տարել նրանց մասին, երբ նրանք փոքր են եղել։
  3. Նրանց անունների ընտրության պատմությունը։
  4. Ձեր մասին նրանց տարիքում։
  5. Այն մասին, թե ինչպես են հանդիպել իրենց տատիկներն ու պապիկները։
  6. Թե որոնք են ձեր սիրած գույները։
  7. Որ երբեմն ձեզ համար էլ է դժվար լինում։
  8. Որ եթե դուք բռնում եք նրանց ձեռքերն ու 3 անգամ սեղմում, դա գաղտնի կոդ է, որը նշանակում է՝ «Ես քեզ սիրում եմ»։
  9. Թե ինչ պլաններ ունեք։
  10. Ինչո՞վ եք այժմ զբաղվում։

Լսեք…

  1. Ձեր երեխային մեքենայի մեջ։
  2. Թե ինչպես է ձեր երեխան պատմում իր խաղալիքների մասին, և մտածեք, թե որքան կարևոր է դա նրա համար։
  3. Հարցը, որն իսկապես հետաքրքրում է երեխային։
  4. Մի վայրկյան ավելի, քան թույլ է տալիս ձեր համբերությունը։
  5. Ձեր երեխայի բառերի հետևում թաքնված զգացմունքների ձայնը։

Հարցրեք…

  1. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ դա պատահեց։
  2. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի, եթե…
  3. Ինչպե՞ս մենք կարող ենք դա պարզել։
  4. Ինչի՞ մասին ես դու մտածում։
  5. Ո՞րն է օրվա քո ամենահաճելի հիշողությունը։

Ցույց տվեք…

  1. Ինչպե՞ս ինչ-որ բան ճիշտ անել, փոխանակ արգելեք երեխային դա անել։
  2. Ինչպե՞ս կերակուր պատրաստել։
  3. Ինչպե՞ս ծալել ու դասավորել հագուստը։
  4. Ինչպե՞ս և որտե՞ղ կարելի է ինֆորմացիա գտնել, եթե դուք չգիտեք պատասխանը։
  5. Ձեր երկրորդ կեսին ձեր կապվածությունը։
  6. Ինչպե՞ս ճիշտ հոգ տանել ինքդ քո մասին։

Ժամանակ գտեք…

  1. Շինարարական հրապարակներին հետևելու համար։
  2. Այգում թռչուններին նայելու ու նրանց երգը լսելու համար։
  3. Այն բանի համար, որ ձեր երեխան օգնի ձեզ կերակուր պատրաստել։
  4. Ինչ-որ տեղ միասին գնալու համար։
  5. Ձեր երեխայի տեմպով առաջադրանքը կատարելու համար։
  6. Պարզապես ձեր երեխայի կողքին նստելու համար, մինչ նա խաղում է։

Ուրախացրեք ձեր երեխային…

  1. Անակնկալ մատուցեք նրան ու հավաքեք նրա սենյակը։
  2. Բլիթների մեջ շոկոլադ դրեք։
  3. Կերակուրն ինչ-որ ծիծաղաշարժ ձևով դրեք ափսեի մեջ։
  4. Հատակին խաղացեք նրա հետ։

Տվեք…

  1. Ձեր երեխային բարի աչքերով նայեք։
  2. Ժպտացեք, երբ ձեր երեխան սենյակ է մտնում։
  3. Փոխադարձությամբ պատասխանեք, երբ ձեր երեխան դիպչում է ձեզ։
  4. Իր դժգոհությունը հաղթահարելու հնարավորություն տվեք ձեր երեխային, թեկուզ դա լինի զայրույթի, կատաղության տեսքով, նախքան նրան օգնություն ցուցաբերելը։

Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը