Ս-տ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանի գիտնականները ստեղծել են օպտիկական ապակի, որը ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցության տակ ճառագայթում է տեսանելի լույս: Այդ հատկության շնորհիվ նոր նյութը կարող է օգտագործվել էներգետիկայում՝ արևային մարտկոցների ծառայության ժամկետը և արդյունավետությունը մեծացնելու համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթման էներգիան, որը կործանարար ազդեցություն ունի արևային մոդուլի վրա, կվերափոխվի լույսի և կօգտագործվի մարտկոցի լրացուցիչ լիցքավորման համար:
Ապակին «չի վախենում» բարձր ջերմաստիճաններից և եղանակային վատ պայմաններից, իսկ հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ լուսարձակող մասնիկները գտնվում են նրա մեջ և ապահովում լավագույն գունահաղորդում և երկարակեցություն: