Hubble աստղադիտակը լուսանկարել է գալակտիկայի մերձեցումը Ծիր Կաթինի հետ
Advertisement 1000 x 90

Hubble աստղադիտակը լուսանկարել է գալակտիկայի մերձեցումը Ծիր Կաթինի հետ

Space.com պորտալը հունիսի 3-ին զետեղել Է Messier 90 գալակտիկայի նոր լուսանկարը, որը կատարել Է Hubble ուղեծրային աստղադիտակը՝ ճառագայթման մի քանի դետեկտորների օգտագործմամբ:

Դա ամենապայծառ գալակտիկաներից մեկն Է, որը գտնվում Է 60 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, եւ այն ոչ շատ գալակտիկներից մեկը, որի սպեկտորը մանուշակագույն շեղում ունի, ինչը նշում Է, որ այն մերձենում Է մեր Ծիր Կաթին գալակտիկայի հետ: «Այն պայմաններում, երբ Տիեզերքն ընդարձակվում Է, մենք տեսնում ենք, թե գործնականում ինչպես են բոլոր գալակտիկաները հեռանում մեզնից, եւ դրանց լույսն ունի կարմիր շեղում, սակայն Messier 90-ը հազվագյուտ բացառություն Է»,- պարզաբանել են աստղագետները, որոնք լուսանկարն արել են աստղադիտակի լայնանկյուն խցիկի միջոցով: Messier 90-ը պարուրաձեւ գալակտիկա Է Կույսի համաստեղությունում: Առաջինն այն դիտարկել Է աստղագետ Շառլ Մեսսիեն 1781 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: