Խնձորաթթուն առավել հայտնի է՝ որպես խնձորի քացախ: Այս թթուն քացախի տեսակ է, որը պատրաստված է խնձորից: Հիմնականում օգտագործվում է՝ որպես աղցանների, տարբեր ուտելիքների, պահածոների հավելում:
Խնձորի քացախը նաև օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների և առողջական խնդիրների բուժման նպատակով, ինչպիսիք են՝ սնկային ինֆեկցիաները, տենդը, ակնեն, ալերգիան, մարսողական համակարգի խնդիրները, արթրիտը, կանդիդա տեսակի սունկը, տարբեր ցավերը, գլխացավերը, երիկամների մաքրումը, խոլեստերինի բարձր մակարդակը, գորտնուկները: Այն նաև լավ միջոց է ավելորդ քաշից ազատվելու համար:
healthyfoodstar.com-ը ներկայացրել է ակնեի խնդիրները և, թե ինչպես կարելի է ազատվել դրանցից՝ օգտագործելով խնձորի քացախը: Այս բաղադրատոմսը կփոխարինի բոլոր այն կոսմետիկ միջոցներին, որոնք դուք օգտագործել եք մինչ այս, և այն հրաշալի կերպով կմաքրի ակնեն:
Բաղադրատոմսը.
- Կես բաժակ խնձորի քացախ
- 1ճ/գ մեղր
- 1 բաժակ երիցուկի (ромашка) թեյ
Պատրաստման եղանակը.
Խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Թողեք ստացված խառնուրդը մի քանի րոպե մնա՝ մինչև դեմքին քսելը: Այնուհետև բամբակի միջոցով խառնուրդը տարածեք դեմքին: Առավել լավ արդյունքի հասնելու համար խառնուրդն օգտագործեք քնելուց առաջ: Այս խառնուրդը կանոնավոր օգտագործելու դեպքում ընդմիշտ հրաժեշտ կտաք ակնեին:
Ի հավելումն՝ ձեզ ենք ներկայացնում մեկ այլ հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի վերացնել ակնեն:
Բաղադրատոմսը.
- Կես բաժակ խնձորի քացախ
- ասպիրին
Պատրաստման եղանակը.
Մանրացրեք ասպիրինը՝ մինչև փոշիանման զանգված ստանալը: Այն լուծեք քացախի մեջ և նախորդ խառնուրդի պես տարածեք դեմքին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը