Երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալու համար կարիք չկա շատ թանկարժեք քսուքսներ գնել, քանի որ գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք միևնույն ազդեցությունն են թողնում: Երիտասարդ տեսք ունենալու գաղտնիքը բնական միջոցների համադրությունն է: Պետք է առողջարար սնունդ օգտագործեք, ֆիզիկական ակտիվություն ունենաք և խնամքի բնական միջոցներից օգտվեք:
Կան կանայք, ովքեր իրական տարիքից 10-15 տարով երիտասարդ են երևում, սակայն նրանք վիրահատական ոչ մի միջամտություն չեն ունեցել: Այդպիսի կանանցից մեկը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը: Նա պնդում է, որ այս էլիքսիրը խմելուց հետո լավացել է տեսողությունը, մաշկը ձգվել և հարթվել է, իսկ մազարմատներն ամրացել են: Ամենահետաքրքիրն այն էր, որ դադարել են սպիտակ մազեր աճել: Ստորև ձեզ ենք ներկայացնում երիտասարդացնող էլիքսիրը:
Բաղադրությունը.
- 2 կիտրոն
- 1 պճեղ սխտոր
- 100 մլ կտավատի յուղ
- 500գ մեղր
Պատրաստման եղանակը
Կեղևազատեք մեկ կիտրոնը և մաքրեք սխտորը: Երկու կիտրոնները (մեկը՝ կեղևազատած, մյուսը՝ ոչ) և սխտորը լցրեք բլենդերի մեջ և հարեք, ավելացրեք մեղրն ու կտավատի յուղը և կրկին հարեք: Ստացված զանգվածը լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը:
Օրվա ընթացքում՝ ուտելուց 1 ժամ առաջ, 1թ/գ-ի չափով օգտագործեք այս էլիքսիրը:
Կտավատի յուղը հարուստ է օմեգա-6 և օմեգա-3 ճարպաթթուներով, այն նաև հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կիտրոնի հետ համադրված՝ մաքրում են լյարդը: Կիտրոնի վիտամին C-ն հրաշալի հակաօքսիդանտ է: Այն ամրացնում է իմունային համակարգը և մաքրում արյունատար անոթները: Իսկ մեղրը երիտասարդացնում և թարմացնում է օրգանիզմը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը