
Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է: Նրան հաճախ տեսում ենք նուրբ ու պայծառ կերպարներում, հմայիչ տեսանյութերում: Նրա միկրոբլոգի էջը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:
Աննա Դովլաթյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներ-երկրպագուներին ներկայացել է շքեղ կերպարում։ Աննան կրում է դեղին, խորը դեկոլտեով, դեղին երանգի, երեկոյան, երկարափեշ զգեստ։ Լուսանկարին կից Աննա մեկնաբանություն չի թողել։