
Սմարթֆոնների երկարատեւ օգտագործումը հղի Է շլության զարգացմամբ: Ինչպես հայտնել Է The Asahi Shimbun թերթը, այս եզրակացությանն են հանգել Ճապոնիայի՝ միանգամից մի քանի բժշկական կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են տեսողության խնդիրների բուժման բնագավառում:
Նրանք հարցում են անցկացրել 370 ակնաբույժների շրջանում եւ պարզել, որ նրանց առնվազն 40 տոկոսը վերջին ժամանակներս գործ Է ունեցել սուր ներքին շլությամբ տառապող հիվանդների հետ: Ըստ որում բժիշկների մեծ մասը նշել Է, որ այդ հիվանդության զարգացման պատճառներից մեկը գաջեթներն են, քանի որ սմարթֆոններից հրաժարվելու հանձնարարականներին հետեւելը դրական արդյունքներ Է տվել: Մասնագետները նշել են, որ ավելի վաղ նման շլություն հանդիպում Էր չափազանց հազվադեպ, բայց Էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացմամբ նման դեպքերի ախտորոշումը հաճախացել Է: Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ երկրում բարձրդասարանցիների ավելի քան 30 տոկոսն օրական ավելի քան 5 ժամ անցկացնում Է Համացանցում: Եվ այդ տոկոսն, ինչպես նշում են փորձագետներն, անշեղորեն մեծանում Է առաջին հերթին սմարթֆոնների շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: