Արհեստական ինտելեկտը կկարողանա փսիխոզ ախտորոշել
Advertisement 1000 x 90

Արհեստական ինտելեկտը կկարողանա փսիխոզ ախտորոշել

Հարվարդի բժշկական դպրոցի եւ Էմորի բժշկական դպրոցի մասնագետները բարեհաջող փորձարկել են արհեստական ինտելեկտը, որը պետք է մարդկանց մոտ փսիխոզ ախտորոշի:

Համակարգիչը, ինչպես պարզվել է, արագ վերլուծում է մարդու խոսքը եւ բավականին ժշգրիտ եզրակացություն  անում այն մասին՝ կա արդյոք մարդու մոտ հոգեկան խանգարում: Այս համակարգը, ըստ գիտնականների, շատ օգտակար կլինի զինվորականների, օդաչուների, բժիշկների եւ բարձր մակարդակի սթրեսից տառապող եւ մեծ պատասխանատվությամբ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների վիճակի գնահատման համար:

Բացառված չէ, որ ոչ հեռավոր ապագայում համակարգը նաեւ լայն կլինիկական պրակտիկա կմտնի:

Փսիխոզը բուժելը եւ ախտորոշելը, ինչպես հայտնի է, այդքան հեշտ չէ: Գիտնականներն առաջարկում են փսիխոզի զարգացման առաջին նշանների հայտնաբերման համար  լեզվի ալգորիթմական մշակում օգտագործել. այդ մեթոդի միջոցով, նրանց խոսքով, փսիխոզի նկատմամբ հակվածությունը կարելի է հայտնաբերել մինչեւ հիվանդության ակնհայտ նշանների հայտնվելը:

Գիտնականները վերլուծել են 40 մարդու խոսքը, որոնց հետեւել են եւս 2 տարի:

Արհեստական ինտելեկտին փսիխոզի նշանների ճանաչման  ուսուցման համար օգտագործվել են եւս 30 մասնակիցների խոսքի օրինակները եւ  Reddit սոցցանցում ավելի քան 30 հազաքր հաղորդագրությունները:

Արդյունքում փսիխոզի ախտորոշման ճշգրտությունը մինչեւ նրա նշանների հայտնվումը կազմել է 93 տոկոս:

news.am