«Կինը չպետք է «стерва» լինի, տղամարդիկ դա չեն սիրում». Լյուդմիլա Գուրչենկոյի 20 իմաստուն մտքերը
Advertisement 1000 x 90

«Կինը չպետք է «стерва» լինի, տղամարդիկ դա չեն սիրում». Լյուդմիլա Գուրչենկոյի 20 իմաստուն մտքերը

«Ինչ-որ պահից կանանց ուղեղն անջատվում է: Այդ պահից թելադրում է մարմնի այլ մասը»:

«Անցյալը, որքան էլ հեռանա, ապրում է ներսում»:

«Գտնում եմ, որ սովորեցնել պետք է ոչ թե խոսքով, այլ սեփական օրինակով»:

«Երջանկություն» բառը նման է «հիմա» բառին, դրա համար այն չի կարող հարատև լինել»:

«Պետք է լինել տաղանդավոր, խելացի և ամենակարևորը, նյութապես անկախ, որպեսզի ազատ անես այն, ինչ ուզում ես»:

«Ինքնահսկումը՝ մարդու ամենակարևոր բնավորության գիծն է»:

940x529_1_e04c7e009f65d502aa87b5cae7669f03940x529_0xc0a839a4_20993530461478952184

«Կնոջ օրգանիզմը, ակորդեոն չէ՝ կնիհարեմ, կգիրանամ… կինը պետք է տիրապետի իրեն: Ես մինչև հիմա կարողանում եմ հագնել այն զգեստը, որով նկարահանվել եմ Ռյազանովի «Կարնավալային գիշերը» ֆիլմում»:

«Եթե շողոքորթում են, ուրեմն հարվածի են պատրաստվում»:

«Իմ սերը միշտ անսասան է մնացել, սիրո օբյեկտներն են փոխվել»:

«Ուզում ես ողջ մնալ, դիմացիր»:

«Ինչպես հագնվես, այդպիսի տպավորություն էլ կթողնես»:

«Ամենալավ կյանքը՝ հույսն է»:

«Տանել չեմ կարող դանդաղ մտածողներին, նրանց, ովքեր կատակ չեն հասկանում, այդ տեսակը հաշմանդամ է»:

«Կինը չպետք է «стерва» լինի, տղամարդիկ դա չեն սիրում»:

«Աշխատանքը ինձ համար ամեն ինչ է»:

«Կռվարարները հետին պլան են անցնում, իսկ համեստները՝ հաջողում են»:

«Միայնակ կինը ջադու է դառնում»:

«Սովետական իշխանությունը տղամարդուն վերածեց ոչ լիարժեք էակի: Իսկ մեր կապիտալիզմը 15 տարեկան է: Երկար ճանապարհ ունեն մեր տղերքը անցնելու…»:

«Երջանկություն է, երբ աշխատանքի ես գնում հանգիստ խղճով, երբ սիրածդ գործն ես անում: Այնքան պարզ է»:

«Ցտեսություն, Նադյա, ինձ ուղեկցել պետք չէ»:

elle.ru