Կյանքի 60-րդ տարում մահացել է խորդհրդային և ռուս դերասան Անդրեյ Խարիտոնովը: Այդ մասին հայտնել է ռեժիսոր Վիտալի Մանսկին Facebook-ի իր բլոգում:
«Այդպիսին է կյանքը… Ցավակցում եմ բոլորին, ովքեր նրան հիշում են և սիրում»,- գրել է Մանսկին:
Դերասանի կինը՝ Օլգա Սմիրյագինան, նույնպես հավաստել է նրա մահը: Նա նշել է, որ Խարիտոնովին կհուղարկավորեն Կիևում:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խարիտոնովը պայքարում է ուռուցքաբանական հիվանդության դեմ:
Խարիտոնովի ամենահայտնի դերը դարձել է Արթուր Բերտոնը «Բոռը» ֆիլմում: Նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սև կեռնեխների» գաղտնիքը», «Անտեսանելի մարդը», «Նռնագույն կղզիներում» կինոնկարները: