NASA-ն Dragonfly ապարատը կուղարկի Սատուռնի արբանյակ Տիտանի վրա կյանքի որոնման համար
Advertisement 1000 x 90

NASA-ն Dragonfly ապարատը կուղարկի Սատուռնի արբանյակ Տիտանի վրա կյանքի որոնման համար

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) կուղարկի Dragonfly («Ճպուռ») տիեզերական ապարատը Սատուռնի խոշորագույն արբանյակի՝ Տիտանի հետազոտության համար: Հունիսի 27-ին այդ մասին հայտնել Է Միացյալ Նահանգների տիեզերական գերատեսչության տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը, նրա ելույթը հեռարձակվել Է վարչության կայքում:

«Այսօր ես հպարտությամբ հայտարարում եմ, որ New Frontiers («Նոր սահմաններ») ծրագրով մեր առաքելությունը՝ Dragonfly անվանումով, կհետազոտի Սատուռնի խոշորագույն արբանյակը՝ Տիտանը: Dragonfly-ն կդառնա առաջին անօդաչու վայրԷջքային մոդուլը, որն ունակ կլինի ավելի քան 100 մղոն (160 կիլոմետր) հաղթահարելու Տիտանի խիտ մթնոլորտում»,- հայտարարել Է նա: «Տիտանը ոչ մի այլ վայրի նման չԷ մեր Արեգակնային համակարգում: Եվ ամենից շատ այն նման Է վաղ Երկրագնդին: Գործիքները, որոնցով սարքավորված Է ապարատը, մեզ թույլ կտան հետազոտել օրգանական նյութերը, գնահատել կյանքի համար պիտանությունը եւ զբաղվել այն քիմիական մարկյորների որոնմամբ, որոնք կվկայեն այնտեղ կյանքի գոյությունն անցյալում կամ նույնիսկ դրա ներկայությունն այժմ»,- հավելել Է Բրայդենսթայնը: Տիտանը Սատուռնի խոշորագույն արբնայակն Է եւ մեծությամբ երկրորդն Արեգակնային համակարգի մյուս մոլորակների արբանյակների թվում: Ըստ որում չափով այն գերազանում Է Մերկուրի մոլորակին: Դա միակ արբանյակն Է, որը խիտ մթնոլորտ ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: