Steptohealth.ru կայքը գրում է, որ մազերը ներկելու միջոցները, ինչպես նաև մազահարդարիչն ազդում են մազերի որակի վրա: Մազերը կարելի է խնամել հետևյալ բնական միջոցներով:
- Կես բաժակ գարեջուրը խառնեք ալոէի երկու տերևի, ինչպես նաև 2 թեյի գդալ ձիթապտղի յուղի հետ: Խառնուրդը լավ հարեք, որպեսզի միատարր մասսա ստացվի: Խառնուրդը մազերին թողեք 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով: Այս պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ:
- Մազերը վերականգնելու և սնուցելու գործում կարող է օգնել նաև մայոնեզը: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար մայոնեզը քսեք թաց գլխին, թողեք 30 րոպե, ապա լվացեք տաք ջրով: Արդյունքի հասնելու համար բավարար է այդ պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում 1 անգամ:
- Մազերը վերականգնելու համար լավագույն միջոցներից մեկն ավոկադոն է: Այս միրգը կարող է ձեր մազերին վերադարձնել փայլը, նաև մազերն ապահովել վիտամիններով և մի շարք օգտակար նյութերով:
- Վաղուց հայտնի է խնձորի քացախի օգտակար հատկությունը մազերի համար: Կես բաժակ խնձորի քացախը խառնեք կես բաժակ ջրի հետ, ապա քսեք մազերին: Կես ժամ անց լվացեք մազերը տաք ջրով: