Մանր գորտնուկները մաշկի անվտանգ գոյացություններ են, որոնք նման են փոքրիկ փուչիկների: Դրանք, իհարկե, անվնաս են, բայց տհաճ են և շատերը ցանկանում են ազատվել դրանցից:
Պարզվում է՝ առանց բժշկի կամ վիրահատության դիմելու, ընդամենը խնձորի բնական քացախի օգնությամբ կարող եք վերացնել այդ գորտնուկները:
2-3 կաթիլ խնձորի քացախը լցրեք վիրակապի վրա: Այն տեղադրեք գորտնուկի վրա: Միևնույն վիրակապը կարող եք օգտագործել 5 օր, սակայն առավելագույն արդյունքի հասնելու համար փոխեք վիրակապն ամեն օր՝ դրա վրա ավելացնելով 2 կաթիլ խնձորի քացախ: 5 օր անց անցանկալի գորտնուկները կվերանան: Եվ, որ ամենակարևորն է, հետք բոլորովին չի մնա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը