
«Թրամփը գոնե բիզնես բանակցություններ վարելու տեսանկյունից ունի բավականաչափ լավ փորձ՝ հասկանալու համար, թե որ գործարքն է ԱՄՆ-ի համար ավելի ձեռնտու»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում նման տեսակետ է հայտնել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Չինաստանի հետ առևտրային պատերազմում պարտություն կրելով՝ ԱՄՆ-ն առաջիկայում կապիտուլյացիայի է պատրաստվում: