Տոներ և հիշատակի օրեր
Ղազախստան՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների օր, ԱՄՆ-ի Թեննեսի նահանգ՝ Նաթան Ֆորրեսթի օր, Չեռնոգորիա՝ Պետականության օր, Ճապոնիա՝ Բոնի (հանգուցյալներին հիշելու) օր:
Հայ-Հայաստան
1933 – վախճանվել է հայ նշանավոր գրող, արձակագիր, նովելագիր Նար-Դոսը:
1936 – ծնվել է արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը:
2002 – վախճանվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը:
2005 – Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
2008 – մեկնարկել է «Ոսկե ծիրան» հինգերորդ կինոփառատոնը:
2012 – Երևան քաղաքում սկսվել են խոշոր ծավալի ասֆալտապատման աշխատանքներ` մոտ 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ:
2013 – Պոդոլսկի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատար «Կամազը» չի արգելակել և բախվել է «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին. տեղի ունեցած սարսափելի այս վթարի պատճառով 18 մարդ զոհվել է:
2014 – Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը:
Աշխարհ
1249 – թագադրվել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր 3-րդը:
1665 – ծնվել է ռուս պետական գործիչ, Պետրոս 1-ինի համախոհ կոմս Դմիտրի Գոլիցինը:
1728 – ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը Կամչատկայից ուղևորվել է ծովագնացության դեպի հյուսիս, որի արդյունքում հայտնաբերվել է Ամերիկայի և Ասիայի միջև գտնվող Բերինգի նեղուցը:
1772 – անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը շուրջերկրյա ճանապարհորդությունների պատմության մեջ առաջին անգամ սկսել է իր ճանապարհորդությունը արևմուտքից արևելք:
1790 – «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գրքի պատճառով ձերբակալվել և Պետրոպավլովյան բանտ է ուղարկվել Ալեքսանդր Ռադիշչևը:
1793 – սպանվել է ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Մարատը:
1841- Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի, Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով խաղաղ պայմաններում արգելվում է ռազմական նավերի շարժը:
1896 – վախճանվել է գերմանացի օրգանական քիմիկոս, վալենտականության տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ Կեկուլեն:
1897 – Գուլելմո Մակրոնին արտոնագրել է ռադիոն:
1908 – Լոնդոնում բացված 4-րդ օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են նաև կանայք:
1930 – Ուրուգվայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը: 1941- Չեռնոգորիայում ապստամբություն է սկսվել ֆաշիստական կարգերի դեմ:
1942 – ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Հարիսոն Ֆորդը:
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3-րդ բելառուսական ճակատը գերմանա-ֆաշիստական զորքերից ազատագրել է Վիլնյուսը:
1944 – ծնվել է հունգարացի գյուտարար և քանդակագործ, հանրահայտ ռուբիկ-կուբիկի ստեղծող Էրնյո Ռուբիկը:
1947 – Փարիզում եվրոպական երկրների արտգործնախարարների կողմից ընդունվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալի՝ Եվրոպայի վերականգնման պլանը:
1956 – իսրայելական Խայֆա քաղաքում դրվել է «Կարմելիտա» մետրոպոլիտենի հիմնաքարը, որն առաջին մետրոպոլիտենն է Մերձավոր արևելքում:
1962 – Կիրովի գործարանը թողարկել է իր առաջին անիվային К-700 «Կիրովեց» տրակտորը
1990 – Պամիրում գտնվող՝ Լենինի պիկի տարածքում երկրաշարժի հետևանքով առաջացած ձնահոսքը ծածկել է միջազգային ալպինիստների խմբի ճամբարը, որի հետևանքով 43 մարդ թաղվել է ձնահոսքի տակ:
1993 – Տաջիկստանի սահմանին տեղակայված մոսկովյան սահմանապահ ջոկատի 12-րդ հենակետի 25 սահմանապահ զոհվել է մոջահեդների դեմ վարած մարտի ընթացքում:
2018 – Ժնևում նորզելանդացի գիտնականները ներկայացրել են ռենտգեն սարք, որը ունակ է կատարել եռաչափ գունավոր լուսանկարներ: