
Նոր բջջային հավելվածը, որն ստեղծել են Ալբերտայի համալսարանի (Կանադա) գիտնականները, կկարողանա ախտորոշել դեպրեսիան պացիենտի ձայնով՝ օգտագործելով մեքենայական ուսուցման մի քանի ալգորիթմեր համակցող արհեստական ինտելեկտը։
Ինչպես ներկայացնում է The Health Site-ը, նշյալ համալսարանի ինժեներները մեկնակետ են ընդունել այն, որ ձայնի տեմբրը պարունակում է բավականաչափ տեղեկատվություն մարդու տրամադրության մասին։
Բջջային հավելվածը կարող է ֆոնային ռեժիմով հավաքել սովորականի պես խոսող մարդկանց ձայների նմուշները։ Արհեստական ինտելեկտը կփորձի ճանաչել և հետևել մարկերներին, որոնք վկայում են մարդու տրամադրության և դեպրեսիայի առկայության մասին։
Այս տեխնոլոգիան առայժմ կատարյալ չէ, բայց հետագայում կարող է օգնել պացիենտներին կան բուժանձնակազմին ավելի համարժեք թերապիա անցկացնել։
Փորձագետները հիշեցնում են, որ դեպրեսիան շատ ավելի լուրջ խնդիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից. դեպրեսիայի պատճառով որոշ մարդիկ կորցնում են գործունակությունը, միևնույն ժամանակ՝ շատերը դեպրեսիայի վիճակում դիմում են ինքնասպանության։