Իլոն Մասկը հույս ունի 4 տարի հետո մարդ ուղարկել Մարս
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկը հույս ունի 4 տարի հետո մարդ ուղարկել Մարս

Ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ կկարողանա անօդաչու առաքելություն ուղարկել Լուսին առաջիկա երկու տարում։

«Դե, դա բավական խելահեղ է հնչում, ես կարծում եմ, մենք կկարողանանք վայրէջք կատարել Լուսնի վրա երկու տարի հետո։ Ես կարծում եմ, որ Մարս անձնակազմերի ուղարկումը տեղի կունենա չորս տարի հետո, դա բավական իրականանալի է թվում»,- ասել է Մասկը CBS-ի հարցազրույցում, որը պետք է հրապարակվի հուլիսի 21-ին։ «Մենք ցանկանում ենք  դա անել երկու տարի հետո, բայց իրականում դա կարող է չորս տարի տևել»։

SpaceX-ը առաջին մասնավոր ընկերությունն է, որն ուղեծիր է արձակել տիեզերանավ։ Այն ընկերություններից մեկն է, որը Միջազգային տիեզերակայան է հասցնում բեռներ։ Մասկից բացի տիեզերական մրցավազքին մասնակցում են միլիարդատերեր Ռիչարդ Բրենսոնը  և Ջեֆ Բեզոսը Amazon-ից։ Բրենսոնը հույս ունի առևտրային տիեզերական թռիչքներ առաջարկել զբոսաշրջիկներին, այն դեպքում, երբ Բեզոսն ու նրա Blue Origin ընկերությունը ցանկանում են գաղութացնել Լուսինը։

news.am