Քրքումի փոշին օգտակար է ոչ միայն մաշկը սպիտակեցնելու համար, այլև ատամների: Healthyfoodhouse.com կայքը ներկայացրել է կարճ մի տեսանյութ, որը ներկայացնում է ամբողջ գործընթացը:
Բաղադրություն
- 4ճ/գ քրքումի փոշի
- 2ճ/գ կերակրի սոդա
- 5ճ/գ կոկոսի յուղ
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ խառնեք քրքումի փոշին և կերակրի սոդան: Ավելացրեք կոկոսի յուղը և մի լավ խառնեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Այս տնական սպիտակեցնող մածուկը պիտանելիության ժամկետ չունի, բայց պետք չէ օգտագործել 20 օրից ավելի:
Ժպտացե՛ք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը