Իսպանացի գիտնականներն ընդհանրացրել են 14 գիտական հետազոտությունների արդյունքները եւ պարզել, որ կաթի եւ կաթնամթերքի ճիշտ գործածումն օգնում է կանխելու որոշ խրոնիկական հիվանդություններ, ավելի ամուր է դարձում երեխաների ոսկորները, իսկ տարեցների մկաններն օգնում է չզառամելու: Աշխատանքը կատարվել է շատ երկրներում կաթնամթերքի գործածման նվազման ֆոնին, քանի որ դրա օգտակարությունն սկսել է կասկածանքի ենթարկվել, հաղորդվում է Medicalxpress պորտալում:
Կաթը եւ կաթամթեքը պարունակում են սպիտակուցներ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, ցինկ, սելեն, վիտամին A, ռիբոֆլավին, վիտամին B12: Հոդվածում նշված է, որ հղիության ժամանակ կաթի չափավոր գործածության դեպքում մանկիկները ծնվում են ավելի մեծ քաշով եւ ավելի երկար ոսկորներով, որոնց մեջ ավելի շատ հանքային նյութեր են պարունակվում: Իսկ եթե կաթը եւ կաթնամթերքը սննդաբաժնում ներառում են տարեց մարդիկ, նրանց մոտ ավելի քիչ շանսեր են լինում տառապելու մկանային զանգվածի դեգեներատիվ կորուստով (սարկոպենիայով):
Ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքի գործածումը չի մեծացնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը եւ նույնիսկ կարող է ունենալ ոչ մեծ պաշտպանական ազդեցություն: Սննդաբաժնում չափավոր քանակներով կաթնամթերքի ներառումը նվազեցնում է կոլոռեկտալ քաղցեղով եւ միզապարկի քաղցկեղով հիվանդանալու վտանգը եւ կարող է կապած լինել երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: